2012թ. Անդրեյ Սախարովի անվան մրցանակի դափնեկիրներ են դարձել իրանական ակտիվիստները

2012թ. Անդրեյ Սախարովի անվան մրցանակի դափնեկիրներ են դարձել իրանական ակտիվիստները

PanARMENIAN.Net - 2012թ. Անդրեյ Սախարովի անվան մրցանակի դափնեկիրներ են դարձել իրանցի կինոռեժիսոր Ջաֆար Պանահին և իրանցի իրավապաշտպան Նասրին Սոտուդեհը:

Մրցանակին հավակնում էին նաև Pussy Riot խմբի մասնակիցներ Մարիա Ալյոխինան, Նադեժդա Տոլոկոննիկովան և Եկատերինա Սամուցևիչը:

Պարգևատրման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 12-ին Ստրասբուրգում լիագումար նիստում:

Սախարովի անվան մրցանակը հանձնվում է անձանց և կազմակերպություններին մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում հատուկ ավանդի համար, հաղորդում է BCC-ի ռուսական ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---