ՄԱԿ-ը պատրաստ է օգնություն տրամադրել սիրիացիներին, եթե հրադադարը պահպանվի

ՄԱԿ-ը պատրաստ է օգնություն տրամադրել սիրիացիներին, եթե հրադադարը պահպանվի

PanARMENIAN.Net - «ՄԱԿ Փախստականների գծով գերագույն հանձնակատարի վարչությունը և նրա գործընկերները պատրաստ են օգնություն ուղարկել շուրջ 65 հազար սիրիացիների, եթե հակամարտության կողմերը պահպանեն հրադադարը»,-ասվում է կառույցի տարածած կոմյունիկեում:

«Մենք պատրաստ ենք 13 հազար ընտանիքի, այսինքն 65 հազար մարդու 550 տոննա բեռ ուղարկել»,-ասել են ՄԱԿ Փախստականների գծով գերագույն հանձնակատարի վարչությունում:

Սիրիայի կառավարական զորքերն ու ապստամբների մի մասը պատրաստակամություն են հայտնել հրադադար պահպանել մահմեդական Կուրբան-բայրամ տոնի ժամանակ, հայտնում է «Ինտերֆաքսը»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---