Խուլիգաններից յուրաքանչյուրին սպառնում է 7 տարի ազտազրկում` փարիզյան մետրոյի գրաֆֆիտիի համար

Խուլիգաններից յուրաքանչյուրին սպառնում է 7 տարի ազտազրկում` փարիզյան մետրոյի գրաֆֆիտիի համար

PanARMENIAN.Net - 6 խուլիգանների սպառնում է 7-ական տարի ազատազրկում և ընդհանուր առմամբ 100 հազար եվրո տուգանք` փարիզյան մետրոյի վագոններում գրաֆֆիտի նկաարելու համար: Հարուցվել է քրեական գործ:

Մի քանի ամիսների ընթացքում խուլիգանները նկարում էին փարիզյան մետրոյի վագոններում: Ընդ որում, գրությունների մեծ մասը օրինապահների հասցեին վիրավորանքներ էին:

Համաձայն Ֆրանսիայի օրինապահ մարմինների տվյալների, նրանք քաղաքին պատճառել են 700 հազար եվրոյի նյութական վնաս: Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---