ԱՄՆ-ն կոչ է անում Եվրամիությանը «Հեզբոլլահ» կազմակերպությունը ահաբեկչական ճանաչել

ԱՄՆ-ն կոչ է անում Եվրամիությանը «Հեզբոլլահ» կազմակերպությունը ահաբեկչական ճանաչել

PanARMENIAN.Net - Ինչպես հայտարարել է ԱՄՆ նախագահի ահաբեկչության դեմ պայքարի գծով օգնական Ջոն Բրեննանը, այն, որ Եվրոպան չի հետևում ԱՄՆ օրինակին և չի ճանաչում «Հեզբոլլահը» ահաբեկչական կազմակերպություն, բարդացնում է անվտանգության ապահովումը:

Ջոն Բրեննան ասել է, որ «Հեզբոլլահը» իրական և աճող ահաբեկչական սպառնալիք է Եվրոպային, ԱՄՆ-ին և աշխարհին: Սեպտեմբերին Նիդերլանդների ԱԳ նախարար Ուրի Ռոզենտալը հայտարարեց, որ ԵՄ-ն պետք է «Հեզբոլլահը» ճանաչի ահաբեկչական կազմակերպություն և սառեցնի նրա ակտիվներն Եվրոպայում: Մեծ Բրիտանիան նույնպես կոչ է անում միանալ ԱՄՆ-ին ու պատժամիջոցներ սահմանել կազմակերպության դեմ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---