Ռուսական կողմի հետ քննարկվեց Գյումրիում սպորտային խոշոր համալիր կառուցելու առաջարկը

Ռուսական կողմի հետ քննարկվեց Գյումրիում սպորտային խոշոր համալիր կառուցելու առաջարկը

PanARMENIAN.Net - Երեկ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Գյումրիում Ռուսաստանի դաշնության գլխավոր հյուպատոս Վասիլի Կորչմարին, 102 րդ ռուսական ռազմաբազայի հրամանատար Օլեգ Սմիրյոնովին և Հայաստանում ռուսական սահմանապահ զորքերի հրամանատար Յուրի Այսինին:

Ողջունելով հյուրերին` Սամվել Բալասանյանը կարևորեց Գյումրու և ՌԴ տարբեր քաղաքաների միջև կապերի խորացման անհրաժեշտությունը և պատրաստակամություն հայնեց կոնկրետ քայլեր կատարել այդ ուղղությամբ, քաղաքապետը նշեց նաև, որ պատրաստ է իր հնարավորությունների շրջանակեներում խրախուսել ռուսական ներդրումները Գյումրիում:

Հյուրերը շնորհավորեցին Սամվել Բալասանյանին Գյումրու քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ և մաղթեցին բեղմնավոր աշխատանք, ինչից հետո քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, ինչպիսին էր օրինակ Գյումրիում սպորտային խոշոր համալիր կառուցելու ռուսական կողմից հնչեցված առաջարկը: Հանդիպման ավարտին ձեռք բերվեց պայմանավորվածություն նման ձևաչափի հանդիպումներն ու քննարկումներն ավելի հաճախակի դարձնելու մասին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---