Միթ Ռոմնին Օբամային մեղադրել է թույլ տնտեսական քաղաքականություն վարելու մեջ

Միթ Ռոմնին Օբամային մեղադրել է թույլ տնտեսական քաղաքականություն վարելու մեջ

PanARMENIAN.Net - Ելույթ ունենալով տնտեսական իրավիճակի մասին խոսքով Այովա նահանգում՝ ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին մեղադրել է Բարաք Օբամային թույլ տնտեսական քաղաքականություն վարելու մեջ, նախընտրական խոստումները չկատարելու մեջ և անվանել է նրան «իր իսկ թույլ ստվերը»՝ նախագահության սկզբի համեմատ:

Ռոմնին ասել է, որ բավականին լավ ժառանգություն ստանալով, Օբաման չկարողացավ բուժել տնտեսությունը, բարելավել առողջապահությունն ու սոցիալական ապահովությունը, չկարողացավ կրճատել պետական ծախսերն ու պարտքերը և չկարողացավ միավորել ազգը:

Ըստ Ռոմնիի, Օբաման փորձում է ուշադրությունը կարևոր հարցերից շեղել երկրորդականների վրա, հայտնում է ВВС-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---