Այսօր 1999թ.-ի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակի օրն է

Այսօր 1999թ.-ի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակի օրն է

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ պատգամավորները` խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ այսօր հարգանքի տուրք մատուցեցին 1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակին: Ազգային ժողովի այգում ծաղիկներ և ծաղկեպսակներ դրվեցին զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին: Արարողությանը ներկա էին այլ պաշտոնատար անձինք, ինչպես նաև զոհվածների ազգականները:

1999թ. հոկտեմբերի 27-ին Հայաստանի խորհրդարանում Նաիրի Հունանյանի գլխավորությամբ կազմակերպված ահաբեկչության արդյունքում զոհվեցին ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանը, ՀՀ ազգային հերոս, Ազգային ժողովի նախկին նախագահ Կարեն Դեմիրճյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, Արմենակ Արմենակյանն ու Լեոնարդ Պետրոսյանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---