Աբդել Ջաբար ալ Օկայդի. Իդ ալ Ադհի շրջանում հրադադար հաստատելու ծրագիրը ձախողվեց

Աբդել Ջաբար ալ Օկայդի. Իդ ալ Ադհի շրջանում հրադադար հաստատելու ծրագիրը ձախողվեց

PanARMENIAN.Net - ՄԱԿ և ԱՊԼ հատուկ դեսպանորդ Լահդար Բրահիմի հրադադարի հաստատման ծրագիրն Իդ ալ Ադհի շրջանում ձախողվեց, հայտարարել է Հալեպում Սիրիայի Ազատ բանակի ռազմական խորհրդի ղեկավար Աբդել Ջաբար ալ Օկայդին: «Դա Բրահիմիի ձախողումն է: Նախաձեռնությունը դատապարտված էր տապալման»,-ասել է նա:

Ըստ իրավապաշտպանների, ուրբաթ օրը, հրադադարի առաջին օրը, ռազմական գործողությունների արդյունքում Սիրիայում 146 մարդ է զոհվել, հայտնում է «Ինտերֆաքսը»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---