Սթիվի Ուանդերն իր նոր երգով ընտրաձայներ է հավաքում Օբամայի համար (վիդեո)

Սթիվի Ուանդերն իր նոր երգով ընտրաձայներ է հավաքում Օբամայի համար

PanARMENIAN.Net - Լեգենդար սոուլ երգիչ Սթիվի Ուանդերն իր նոր երգով ընտրաձայներ է հավաքում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի համար: Հոկտեմբերի 26-ին թողարկված “Keep Moving Forward” արաբական մոտիվներով երգն ուղղված է օժանդակելու Օբամային առաջիկա նախագահական ընտրություններին:

Երգում Ուանդերը կոչ է անում. «Դա քո իրավունքն է: Դո'ւրս արի և քվեարկի'ր: Արի' «Շարունակենք առաջ գնալ»: Երգի խոսքերը պատմում են նախորդ չորս տարիներին Օբամայի կատարած աշխատանքների, ձեռքբերումների` պատերազմին վերջ տալու, զորքն Իրաքից դուրս բերելու, միջին խավի համար բժշկական ապահովագրության, բոլորի համար ուսման մասին և այլն:

Սթիվի Ուանդերը երկար ժամանակ է, ինչ աջակցում է Օբամային, վերջինս էլ երգչի վաղեմի երկրպագուն է:

Ուանդերը միակը չէ արտիստներից, ով Օբամայի օժանդակությանն ուղղված երգ է թողարկել. նման հեղինակների թվում են Բրյուս Սփրինգսթինը, Ջոնի Ռզեզնիկը, Դելտա Ռեյը, Նատաշա Բեդինգֆիլդը և այլք:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---