Հունաստանում ձերբակալվել է երկրի ամենահարուստ մարդկանց ցուցակը հրապարակած լրագրողը

Հունաստանում ձերբակալվել է երկրի ամենահարուստ մարդկանց ցուցակը հրապարակած լրագրողը

PanARMENIAN.Net - Հունաստանի ոստիկանությունը կիրակի օրը ձերբակալել է հայտնի լրագրողն Կոստաս Վակսեվանիսին, որը հրապարակել է երկրի ամենահարուստ մարդկանց ցուցակը:

«Նրանք հենց այս պահին տուն են մտնում դատախազի հետ: Ինձ ձերբակալում են: Փոխանցեք»,-գրել է լրագրողը Twitter-ում:

Վակսևանիսի ամսագիրը հրապարակել էր այն 2 հազար հույների ցուցակը, որոնք 2007թ. դրությամբ հաշիվներ ունեին HSBC բանկի շվեյցարական բաժանմունքում: Ցուցակի իսկությունը պաշտոնապես հաստավել է: Հունաստանում ցուցակը հայտնի է որպես «Լագարդի ցուցակ»:

ԱՄՀ տնօրեն-կառավարիչ Քրիստին Լագարդն այդ ցուցակը հանձնել էր հունական իշխանություններին դեռ 2010 թվականին, երբ Ֆրանսիայի ֆինանսների նախարարն էր:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---