Չինացի ույգուրները միացել են սիրիացի գրոհայիններին

Չինացի ույգուրները միացել են սիրիացի գրոհայիններին

PanARMENIAN.Net - Չինակար ԶԼՄ-ները հայտնում են, որ այդ երկրի մահմեդական քաղաքացիները մեկնել են Սիրիա, գործող կառավարության դեմ մարտնչելու համար, հայտնում է Լենտա.ռու-ն, Associated Press- վրա հղումով:

Ըստ չինական ԶԼՄ-ների, ապստամբներին են միացել Սինցզյան-Ույգուրի ինքնավար շրջանի ույգուրները: Չինաստանում նրանք պայքարում են այդ շրջանի անկախացման և նրա տարածքում իսլամական պետության ստեղծման համար:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ սիրիական ընդդիմության կողմից են պայքարում նաև գրոհայիններ Ուզբեկստանից, Թուրքիայից, Չեչնիայից, Լիբիայից և այլ երկրներից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---