Թայվանի ոստիկանությունը ձերբակալել է երեք չինացի սպաների

Թայվանի ոստիկանությունը ձերբակալել է երեք չինացի սպաների

PanARMENIAN.Net - Թայվանի ոստիկանությունը հոկտեմբերի 29-ին ձերբակալել է տեղի զինված ուժերի երեք պաշտոնաթող սպաների Չինաստանի օգտին լրտեսության կասկածով, հաղորդում է BBC News-ը: Ոչ պաշտոնական թայվանական աղբյուրները հայտարարում են 8 ձերբակալվածների մասին: Ինչպես հաղորդում են տեղի ԶԼՄ-ները, ձերբակալվածներից մեկին բանակում ծառայության ժամանակ հասանելի են եղել գաղտնի նյութեր:

Քննիչները ենթադրում են, որ նա այդ տվյալները հանձնել է ՉԺՀ հետախույզներին որոշակի գումարի դիմաց: Հայտնի է նաև, որ կասկածյալները բանակում ծառայությունից հետո այցելել են Չինաստան, ինչը կասկած է առաջացրել թայվանական հակահետախուզության մոտ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---