Երևանում Տարոն Մարգարյանի աջակցությամբ կբացվի Անուշ Հովհաննիսյանի անհատական ցուցահանդեսը

Երևանում Տարոն Մարգարյանի աջակցությամբ կբացվի Անուշ Հովհաննիսյանի անհատական ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 2-ին` ժամը 18:00-ին Երևան քաղաքի պատմության թանգարանում կբացվի Անուշ Հովհաննիսյանի անհատական ցուցահանդեսը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց արվեստագետը, դա իր առաջին անհատական ցուցահանդեսն է, որը կրում է «Նայիր աշխարհին իմ գույներով» խորագիրը: «Ցուցահանդեսի անցկացման նպատակով դիմեցի Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որի աջակցությամբ էլ կազմակերպվել է ցուցահանդեսը:

Ներկայացված կլինեն շուրջ 55 աշխատանքներ` գրաֆիկա, գեղանկար, կերամիկա, վիտրաժ, բատիկ և այլ խառը տեխնիկայով ստեղծագործություններ»,- նշեց նա:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև նոյեմբերի 16-ը:

Անուշ Հովհաննիսյանը սովորել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի դիզային բաժնում, նկարիչ-ձևավորող է:

Ստեղծագործում է տարբեր ոճերում, նկարներում ավելի շատ գերակշռում են դեկորատիվ ֆորմաները և մանրանկարչությունը, բազմաթիվ անգամներ ներկայացել է իր հագուստների ցուցադրությամբ:

Անուշ Հովհաննիսյանի նկարները գտնվում են աշխարհի տարբեր երկրների հավաքորդների անհատական հավաքածուներում` Ֆրանսիա, Անգլիա, ԱՄՆ, Ռուսաստան, Գերմանիա, Լեհաստան, Հայաստան, Հունգարիա, Իսպանիա:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---