«Ժողովուրդ». Պետբյուջեի նախագծի որոշ ձևակերպումներ զվարճացրել էին պատգամավորներին

«Ժողովուրդ». Պետբյուջեի նախագծի որոշ ձևակերպումներ զվարճացրել էին պատգամավորներին

PanARMENIAN.Net - «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ պետական բյուջեի նախագծում առկա որոշ ձևակերպումներ երեկ պարզապես զվարճացրել էին ԱԺ պատգամավորներին: Նախագծով ՀՀ կառավարությունը խոստանում է հաջորդ տարի նպատակային ներազդել Երիտասարդ ընտանիքների ձևավորման գործընթացին:

«Մի նախադասություն կարդամ պետբյուջեի նախագծից, կխնդրեմ, որ այդ նախադասությունը բացատրեիք` ինչ է. «Ժողովրդագրական քաղաքականության բնագավառում 2013-ի տարեկան ծրագրի շրջանակներում կիրականացվեն ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված միջոցառումներ, ինչը նպատակաուղղված է երիտասարդ ընտանիքների ձևավորման գործընթացների վրա նպատակային ներազդման միջոցով բնակչության ամուսնական կառուցվածքի աստիճանական բարելավման»»,-հետաքրքրվեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արծվիկ Մինասյանը: Պարզվեց` ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, ում ուղղված էր հարցը, չուներ դրա պատասխանը: Նա խորհուրդ տվեց այդ հարցով դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին»:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---