Այվազովսկու կտավները կդառնան MacDougalls աճուրդի թոփ-լոտերը

Այվազովսկու կտավները կդառնան MacDougalls աճուրդի թոփ-լոտերը

PanARMENIAN.Net - Հովհաննես Այվազովսկու «Վենետիկի տեսարան. Սան Ջորոջ Մաջորե» 1851թ. կտավը աճուրդի կհանվի Լոնդոնի MacDougalls աճուրդում: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն է պատմել աճուրդի տան ղեկավար Եկատերինա Մաքդուգալը:

Նկարը ցանկանում էր գնել, բայց չկարողացավ Փարիզի d'Orsay թանգարանը: Եկատերինա Մաքդուգալը նշել է, որ այդ նկարի նախնական գինը 950 հազարից 2 մլն ֆունտ է: Աճուրդի կհանվի Այվազովսկու ևս մեկ նկար՝ «Լուսնկա գիշեր Ղրիմում» 1859թ., որը փորձագետները գնահատել են 400-600 հազար ֆունտ:

Աճուրդը տեղի կունենա նոյեմբերի 25 և 28-ին ավանդական ռուսական արվեստի շաբաթվա շրջանակներում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---