Իսրայելի ՊՆ ղեկավար. Թեհրանը որոշել է չշտապել միջուկային զենքի մշակման հարցում

Իսրայելի ՊՆ ղեկավար. Թեհրանը որոշել է չշտապել միջուկային զենքի մշակման հարցում

PanARMENIAN.Net - Թեհրանը որոշել է չշտապել միջուկային զենքի մշակման հարցում՝ վախենալով ռազմական հակամարտությունից, պնդում է Իսրայելի պաշտպանության նախագահ Էհուդ Բարաքը:

Daily Telegraph-ին Բարաքը հայտնել է, որ, ըստ ստացված տվյալների, այս ամառ Իրանն օգտագործել է իր ունեցած հարստացված ուրանի մեկ երրորդից ավելին միջուկային էներգետիկայի քաղաքացիական ծրագրի շրջանակում:

Ըստ Բարաքի, դա 8-10 ամսով հետաձգում է Թեհրանի կողմից մարտական միջուկային լիցքի ստացումը: Այնուամենայնիվ, եկող տարվա ամռանը հնարավոր է նոր դիմակայություն Իրանի և նրա հակառակորդների, առաջին հերթին Իսրայելի միջև, հայտարարել է նախարարը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---