Նախագահը մի շարք հանձնարարականներ է տվել իրավապահ մարմինների ղեկավար կազմի ներկայացուցիչներին31 հոկտեմբերի 2012 - 21:12 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մի շարք հանձնարարականներ է տվել քրեական գործերով մինչդատական վարույթի հարցերով հոկտեմբերի 29-ին իրավապահ մարմինների ղեկավար կազմի հետ անցկացրած խորհրդակցության արդյունքներով: Մասնավորապես, ՀՀ կառավարությանը հանձնարարվել է իրականացնել իրավապահ մարմինների աշխատակիցների նյութատեխնիկական և սոցիալական ապահովության վիճակի համակողմանի ուսումնասիրություն, երկամսյա ժամկետում մշակել վիճակի բարելավմանն ուղղված առաջարկներ և ներկայացնել ՀՀ նախագահի աշխատակազմ։ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին հանձնարարվել է լրամշակել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի նախագիծը` հաշվի առնելով խորհրդակցության ընթացքում կոնկրետ գործերի օրինակներով վերհանված գործնական հիմնախնդիրները, ինչպես նաև վերջերս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճիռներում արտահայտված իրավական դիրքորոշումները: ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ ոստիկանության պետին և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին հանձնարարվել է մեկամսյա ժամկետում գրավոր առաջարկություններ ներկայացնել նախաքննության կազմակերպմանը և այն սպասարկող հարակից ոլորտների, հատկապես` դատաբժշկական փորձաքննությունների կատարմանը, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացմանն առնչվող խնդիրների համալիր լուծումների վերաբերյալ: ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ ոստիկանության պետին, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ` ապահովելու դատախազների, քննիչների և քննչական ստորաբաժանումների ղեկավարների դատավարական լիազորությունների պատշաճ իրականացումը` բացառելով դրանց ձևական իրականացման հնարավոր դրսևորումները: ՀՀ ոստիկանության պետին հանձնարարվել է հաշվարկել և մեկամսյա ժամկետում ներկայացնել քննիչների գործունեության նյութատեխնիկական ապահովմանն ուղղված առաջարկ, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |