Հայիթիում «Սենդի» փոթորկից հետո մտցվել է արտակարգ դրություն

Հայիթիում «Սենդի» փոթորկից հետո մտցվել է արտակարգ դրություն

PanARMENIAN.Net - Հայիթիի կառավարությունը նախօրեին երեկոյան երկրի տարածքում սահմանել է արտակարգ դրություն՝ կապված «Սենդի» փոթորկի հասցրած վնասի հետ, հաղորդում են լատինամերիկյան ԶԼՄ-ները:

Վերջին տվյալներով, զոհերի թիվը կղզում հասել է 54-ի, ևս 21 հոգի անհայտ կորել են: Արտակարգ դրության ռեժիմը հայտարարվել է 30 օրով:

Հայիթիի համար փոթորկի հարվածն առավել խոցելի է՝ կապված երկրում ծանր տնտեսական դրության հետ, որը ուշքի չէր եկել 2010-ի ավերիչ երկրաշարժից հետո:

Հայիթիում ավերվել է ժամանակավոր ճամբարների մի մասը, որոնցում մինչև հիմա բնակվում էին երկրաշարժի ժամանակ իրենց տները կորցրած մարդիկ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---