Իրանը պատրաստ է օգնել «Սենդիից» տուժած ամերիկացիներին

Իրանը պատրաստ է օգնել «Սենդիից» տուժած ամերիկացիներին

PanARMENIAN.Net - Իրանը պատրաստ է օգնել «Սենդի» փոթորկից տուժած ամերիկացիներին, հայտարարել է Իրանի Կարմիր կիսալուսնի ընկերության ղեկավար Մահմուդ Մուզաֆարը, հայտնում է Fars News-ը:

«Հաշվի առնելով փոթորիկներից տուժածների փրկության գործում կուտակված փորձը, Իրանի Կարմիր կիսալուսնի ընկերությունը կարող է մարդասիրական օգնություն տրամադրել փոթորկից տուժած Նյու Յորքի բնակիչներին»,-հավելել է նա:

Վերջին տվյալնելով ԱՄՆ-ում և Կանադայում փոթորկի զոհերի թիվը հասել է 70-ի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---