Հիպոթեքային վարկերի տրամադրման գործընթացում օրենսդրական փոփոխության կարիք կա

Հիպոթեքային վարկերի տրամադրման գործընթացում օրենսդրական փոփոխության կարիք կա

PanARMENIAN.Net - «Անշարժ գույքի շուկայում, մասնավորապես հիպոթեքային վարկերի տրամադրման գործընթացում օրենսդրական փոփոխության կարիք կա»,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց «Ակցեռն» հոլդինգի նախագահ Հակոբ Բաղդասարյանը:

Նրա խոսքով` պետությունը ռիսկի գործոնն իր վրա պետք է վերցնի, բանկերին երաշխավորի, որպեսզի վարկերն ավելանան, տոկոսներն էլ նվազեն: Արդյունքում` տնտեսության այս ոլորտը կակտիվանա:

Հակոբ Բաղդասարյանն ասաց, որ անշարժ գույքի առքուվաճառքին մեծ վնաս հասցրեց 2007-ի օրենսդրական փոփոխությունը, որով 20 տոկոս ԱԱՀ էր գանձվում, օրինակ, 2 գործարքի ընդհանուր արժեքից, ոչ թե դրանց տարբերությունից կամ այլ սկզբունքով:

«Բիզնեսի աչքերով դա աբսուրդ է», - ասաց նա:

Խանջյան 20-ի նորակառույցի համատեքստում բանախոսն անդրադարձավ նաև նորակառույցների որակին.

«Կա նորակառույց, որի 1 քառ. մետրն արժե 1800, մյուսինը` 800 դոլար, քաղաքացին գնում, ընտրում է երկրորդը` հաշվի չառնելով որ որակը նաև գինն է պայմանավորում»:

Հակոբ Բաղդասարյանն անդրադարձավ նաև նախընտրական շրջանի` անշարժ գույքի շուկայի վրա հնարավոր ազդեցությանը:

«Նախընտրական շրջանն այս որոլտի վրա միշտ էլ բացասական ազդեցություն է թողնում», - ասաց նա:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---