Նոր հնարավորություններ՝ Գյումրու քաղաքապետարանի և ԱՄՆ դեսպանատան համագործակցության համար

Նոր հնարավորություններ՝ Գյումրու քաղաքապետարանի և ԱՄՆ դեսպանատան համագործակցության համար

PanARMENIAN.Net - Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնին: Ողջունելով հյուրին՝ Սամվել Բալասանյանը շնորհակալություն է հայտնել Գյումրի քաղաքի առաջ ծառացած խնդիրներին նկատմամբ դեսպանի ցուցաբերած ուշադրութան համար և տեղեկացրել, որ ցանկանում է ավելի սերտացնել Գյումրու քաղաքապետարանի և ԱՄՆ դեսպանատան փոխգործակցությունը և հայտնել է քաղաքի զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերի մշակման և քննարկման իր պատրաստակամութան մասին:

Պատասխան խոսքում դեսպանը շնորհավորեց Սամվել Բալասանյանին Գյումրու քաղաքապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և պատրաստակամություն հայտնեց գործուն քայլեր ձեռնարկել հարաբերությունների խորացման ուղղությամբ:

Զրուցակիցները քննարկեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---