Էր Ռիադում պայթյունի հետևանքով 22 մարդ է զոհվել

Էր Ռիադում պայթյունի հետևանքով 22 մարդ է զոհվել

PanARMENIAN.Net - Էր Ռիադի արևելքում ավտոցիստեռնի պայթյունի հետևանքով 22 մարդ է զոհվել, ևս 123-ը վնասվածքներ է ստացել: Նման տեղեկություններ է հաղորդել նոյեմբերի 1-ին սաուդյան հեռուստատեսությունը: Ավելի վաղ ասվում էր 14 զոհվածների մասին:

Որոշ տվյալներով գազ, իսկ այլ տվյալներով նավթամթերք տեղափոխող բեռնատարը բախվել է էստակադայի հիմքին, շրջվել է և բռնկվել, այնուհետև հզոր պայթյուն է տեղի ունեցել: Մասամբ կամ ամբողջությամբ քանդվել են հարևան շենքերից մի քանիսը:

Ըստ ականատեսների, զոհվածների թիվը կարող է տասնյակների հասնել: Ամբողջությամբ այրվել է 30 բանվորների տեղափոխող ավտոբուսը: Ավտոբուսի ուղևորների ճակատագրի մասին դեռ ոչինչ հայտնի չէ, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---