Panasonic-ը վերջին եռամսյակում 8,77 մլրդ դոլարի վնաս է կրել

Panasonic-ը վերջին եռամսյակում 8,77 մլրդ դոլարի վնաս է կրել

PanARMENIAN.Net - Էլեկտրոնիկայի ճապոնական արտադրող Panasonic ընկերությունը վերջին եռամսյակում 698 մլրդ յեն կամ 8,77 մլրդ դոլարի վնաս է կրել: Այս տվյալները բերվում են ընկերության զեկույցում: Անցած տարվա նույն ժամանակահատվածում արտադրողի վնասը կազմել է 105,8 մլրդ յեն:

Փորձագետները նման ցուցանիշներ չէին ակնկալում՝ նրանց կարծիքով, ճապոնական ըևնկերությունն առնվազն 3,85 մլրդ յեն շահույթ պետք է ունենար:

Ընկերության ղեկավարությունը դա բացատրում է նրանով, որ Panasonic-ը վնասներ է կրում հարավկորեական Samsung կորպորացիայի կողմից աճող մրցակցության պայմաններում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---