Լիբանանի զինվորականները Սիրիայի հետ սահմանին կասեցրել են զինյալ վարձկանների մուտքը երկիր

Լիբանանի զինվորականները Սիրիայի հետ սահմանին կասեցրել են զինյալ վարձկանների մուտքը երկիր

PanARMENIAN.Net - Լիբանանի զինվորականները Սիրիայի հետ սահմանին կասեցրել են զինյալ վարձկանների մուտքը երկիր: Միջադեպը տեղի է ունեցել Հնյեդարեի սահմանապահ ուղեկալում, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Գրոհայինները, որոնք «ջիպերով» էին տեղաշարժվում, հրաժարվել են կանգ առնել անցակետի մոտ և կրակ են բացել: Փոխհրաձգության արդյունքում 11 զինծառայողներ վիրավորվել են, մի քանիսին հաջողվել է ձերբակալել:

Վադի Համիդում հարձակման են ենթարկվել երեք լիբանանցի սահմանապահներ, որոնք խանգարել են սիրիացի ընդդիմադիրներին վիրավոր գրոհայինին տեղափոխել սահմանից այն կողմ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---