Սունդուկյանի թատրոնում կներկայացվի «Ռոմեո և Ջուլիետ» բալետը. մուտքն ազատ է

Սունդուկյանի թատրոնում  կներկայացվի  «Ռոմեո և Ջուլիետ» բալետը. մուտքն ազատ է

PanARMENIAN.Net - «Ռոմեո և Ջուլիետ» բալետը նոյեմբերի 6-ին ներկայացվելու է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում, որի մուտքը կլինի անվճար: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը:

Նրա խոսքով՝բալետի պարողները ելույթ կունենան նույն զգեստներով, որով պարում էին օպերային թատրոնում, սակայն առանց դեկորացիաների:

Հիշեցնենք, որ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն այսօր վերականգնվում է, և բալետի պարողները այժմ ելույթ են ունենում Սունդուկյանի թատրոնի բեմում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---