ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՄՈԶՎԱԾ Է, ՈՐՆ ԻՆՔՆ ԻՐԱՎԱՑԻ Է

PanARMENIAN.Net - «Կան խնդիրներ, որոնք պատմաբանները պետք է լուծեն մինչ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ կապեր հաստատելու վերաբերյալ քաղաքական որոշման ընդունումը: Եթե դուք կարող եք փաստացիորեն ապացուցել Հայոց ցեղասպանութայն իրողությունը, ապա մենք պատրաստ ենք հենց հիմա ճանաչել այդ արդյունքները: Սակայն դուք էլ պատրաստ եղեք ընդունել հետազոտությունների արդյունքները»: Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին հասցեագրված նման հայտարարություն է արել Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թաիբ Էրդողանը: Այդպիսով Էրդողանը գնահատական է տվել Քոչարյանի արձագանքին` ցեղասպանության վերաբերյալ նկրտումների հետազատման համար երկու պետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ համատեղ հանձնաժողովի ստեղծման առաջարկին: Էրդողանի խոսքերով, նա կարդացել է Քոչարյանի նամակը սկզբից մինչեւ վերջ: «Մենք հայտարարել ենք, որ բոլոր արխիվները բաց են բոլորի համար: Եթե դուք իրոք ցանկանում եք գտնել ճշմարտությունը, ապա դուք էլ պետք է բացեք ձեր արխիվները: Եթե դուք հանդես եք գալիս, հիմնվելով արխիվային փաստաթղթերի վրա, ապա թող մյուս երկրներն էլ բացեն իրենց արխիվները: Թող պատմաբանները քննարկեն այդ խնդիրը եւ արտահայտեն իրենց կարծիքը: Թուրքական պատմությունը երբեք մեզ վատ դրության մեջ չի դրել: Մենք այդպիսի ազգ չենք, որ ժխտենք մեր պատմական իրողությունը: Եվ կրկին մենք ասում ենք, հիմնվելով փաստաթղթերի վրա: Մենք համոզված ենք, որ այդ հարցում եւս իրավացի կլինենք»,-հայտարարել է Թուրքիայի վարչապետը: Էրդողանը նաեւ ասել է, թե հայկական արխիվների բացում է պահանջել նաեւ Եվրախորհրդարանում: «Հարցն արդեն այնքան է ուռճացված, որ դուք ոչինչի չեք հասնի իրավիճակի լոբբինգի միջոցով: Մենք հիմնվում ենք պատմական փաստաթղթերի վրա եւ պնդում ենք, որ հայ ժողովրդի հանդեպ ոչ մի ցեղասպանություն էլ չի կատարվել: Ապացուցեք դա փաստարկներով: Մենք պատրաստ ենք ընդունել հետազոտման ցանկացած արդյունքներ»,-ամփոփել է նա, հաղորդում է «Գազետա ՍՆԳ»-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---