Յասիր Արաֆատի արտաշիրիմումը տեղի կունենա նոյեմբերի 26-ին

Յասիր Արաֆատի արտաշիրիմումը տեղի կունենա նոյեմբերի 26-ին

PanARMENIAN.Net - Պաղեստինի առաջնորդ Յասիր Արաֆատի արտաշիրիմումը տեղի կունենա նոյեմբերի 26-ին, որի նպատակն է պարզել նրա մահվան պայմանները, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ըստ գործակալության, շվեյցարական Լոզանի Ռադիոֆիզիկայի ինստիտուտի փորձագետների խումբն արդեն իսկ ժամանել է Հորդանանի Արևմտյան ափ, որտեղ գտնվում է Արաֆատի դամբարանը: Նրանց կմիանան նաև դատաբժշկության փորձագետներ Ֆրանսիայից, որոնք նրա մահվան անկախ հետաքննությունն են վարում:

Ըստ աղբյուրի, հետազոտության համար նմուշներ վերցնելու հնարավորություն մասնագետներին կընձեռվի միայն մեկ անգամ:

Արաֆատը մահացել է 2004 թվականին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---