Մեկնարկել է Ճանապարհային ոստիկանության հերթական մեծածավալ միջոցառումը![]() 5 նոյեմբերի 2012 - 15:42 AMT PanARMENIAN.Net - Ճանապարհային ոստիկանությունից տեղեկանում են, որ այս ամիս սկսվելու է հանրապետության ճանապարհներն առավել անվտանգ երթևեկություն ապահովելու միջոցառումները: Մասնավորապես, վարորդներին տեղեկացնում են, որ Ճանապարհային ոստիկանության հերթական մեծածավալ միջոցառումը արդեն մեկնարկել է: Ստուգվելու է տեխնիկական զննության կտրոնի առկայությունը: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում ամրագրված՝ տեխնիկական զննության կտրոնը տրանսպորտային միջոցի սահմանված տեղում չփակցված վիճակում տրանսպորտային միջոցը վարելու համար սահմանված է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, այսինքն քսան հազար դրամ: Ճանապարհային ոստիկանությունից հիշեցնում են, որ շահագործվող տրանսպորտային միջոցի տեխնիկական զննության կտրոնը պետք է փակցված լինի վարորդի կողմից առջևի հողմապակու նեքևի աջ անկյունում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |