Մանկապարտեզների 3 տնօրեններ ազատվել են աշխատանքից, 3-ը՝ ենթարկվել կարգապահական տույժի![]() 5 նոյեմբերի 2012 - 15:55 AMT PanARMENIAN.Net - Քաղաքապետարանում այսօր կայացած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետին զեկուցվել է, որ մանկապարտեզներում շարունակում են մատակարարվող սննդի որակի հսկողության նպատակով ստուգայցերը: Հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ 65 մանկապարտեզներում իրականացված ստուգայցի արդյունքում հայտնաբերված թերություններով և խախտումներով պայմանավորված 3 տնօրեն ազատվել է աշխատանքից, ևս 4-ը ենթարկվել են կարգապահական տույժի: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Զեկուցվել է նաև, որ հետևողական աշխատանքի շնորհիվ վերջին մեկ տարում դրական տեղաշարժ է արձանագրվել սննդի պատշաճ որակի ապահովման, սանիտարական նորմերի պահպանման, ինչպես նաև ընդհանուր սպասարկման մասով: Մայրաքաղաքի չջեռուցվող և մասնակի ջեռուցվող դպրոցներում ջեռուցում ապահովելու նպատակով տարվող աշխատանքներին զուգընթաց, Տարոն Մարգարյանը հանձնարարել է ավարտին հասցնել փաստաթղթային ձևակերպումները, որպեսզի ջեռուցման սեզոնին դպրոցները լիարժեք պատրաստ լինեն համակարգերի շահագործմանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |