«168 ժամ». Խաչիկյանի՝ որպես մեղադրյալ ցուցմունք չտալը մարտավարություն է![]() 6 նոյեմբերի 2012 - 10:21 AMT PanARMENIAN.Net - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի փաստաբան Ժորա Վարոսյանը 168.am-ի հետ զրույցում ասել է, որ Խաչիկյանի գործը դեռևս նախաքննության փուլում է, և որևէ նոր տեղեկություն չի կարող հայտնել այդ կապակցությամբ: Այս մասին գրում է «168 ժամ» թերթը։ «Հիշեցնենք, որ Վազգեն Խաչիկյանին մեղադրանք է առաջադրվել կազմակերպված խմբով յուրացման եղանակով 211.680.984 ՀՀ դրամ և խարդախությամբ 29.000.000 դրամ գումարներ հափշտակելու, ինչպես նաև՝ պաշտոնեական կեղծիք կատարելու համար: Մեր հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ մինչ օրս Վազգեն Խաչիկյանը` որպես մեղադրյալ, ցուցմունք չի տալիս, փաստաբանը պատասխանել է. «Դա մի քիչ երկար պատմություն է: Վազգեն Խաչիկյանը`որպես վկա, բազմիցս ցուցմունքներ է տվել, նա` որպես մեղադրյալ, ցուցմունք չի տվել: Նախ` մարտավարություն է ցուցմունք չտալը, բայց կոնկրետ այս դեպքում նոր բան չի ունեցել ասելու»: Իսկ հարցին, թե ինչպե՞ս է Վազգեն Խաչիկյանի առողջական վիճակը, Ժորա Վարոսյանը պատասխանել է. «Նորմալ է»»,- գրու, է «168 ժամ»-ը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |