Կառավարությունը հանձնարարել է զբաղվել Իրանից պոլիմերային հումքի ներկրման հարցով

Կառավարությունը հանձնարարել է զբաղվել Իրանից պոլիմերային հումքի ներկրման հարցով

PanARMENIAN.Net - Կառավարությունը հանձնարարել է ԱԳՆ-ին զբաղվել Իրանից պոլիմերային հումքի ներկրման հարցով: «Այս պահի դրությամբ ԱԳՆ-ն բանակցում է Իրանի համապատասխան գերատեսչությունների հետ ստեղծված իրավիճակից դուրս գալու նպատակով»,-ասել են ՀՀ կառավարության մամլո ծառայությունում:

Իրանի Իսլամական Հանրապետությունը դադարեցրել է 52 անվանում ապրանքատեսակների արտահանումը արտերկիր, որի պատճառով շուրջ երկու շաբաթ ընդհատվել էպոլիմերային հումքի ( պոլիէթիլեն, պոլիպրոպիլեն, պոլիստիրոլ ) ներկրումը Հայաստան, ինչը խիստ բացասաբար կանդրադառնա հատկապես սննդարդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտների վրա։ Այլ երկրներից հումքի ներկրումը ապահովելու համար կպահանջվի առնվազն 30–40 օր և բնականաբար ավելի թանկ գնով, ինչը կբերի նաև ապրանքների գնաճի։։ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների ( գործատուների ) միությունը դիմել է ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանին՝ խնդրելով նրա միջամտությունը առաջացած խնդիրը Իրանի համապատասխան մարմինների հետ լուծելու նպատակով, հայտնում է ՀԱԳ(Գ)Մ լրատվական ծառայությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---