Ոչ պետական բուհերի ուսանողներն օգնում են մտավոր արատ ունեցող երեխաներին

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 6-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ-ն բարեգործական ակցիա են կազմակերպել «Փրկություն» հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոնում։ Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն:

«Մենք կարող ենք միասին» խորագիրը կրող ծրագրով «Փրկություն» ցերեկային խնամքի կենտրոնի մտավոր արատ ունեցող 16-35 տարեկան 56 շահառուի համար կազմակերպվել է համերգային միջոցառում, որի ընթացքում իրենց կատարումներով հանդես եկան ոչ պետական բուհերի ուսանողները։ Մտավոր արատ ունեցող երեխաներին ու երիտասարդներին ուսանողները նվիրեցին քաղցրավենիք, գրենական պիտույքներ, հագուստ, զարգացնող խաղեր։

«Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Արմինե Բարսեղյանը նշել է, որ նախաձեռնության նպատակը կենտրոնի հաշմանդամ երեխաների և երիտասարդների ինտեգրումն է հասարակությանը:

«Այսօր մենք կնշենք նաև ցերեկային խնամքի կենտրոնի՝ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ծնված երեխաների ծննդյան տարեդարձերը։ Փորձելու ենք անել ամեն ինչ, որպեսզի նրանց օրը դարձնենք ուրախ ու տոնական», - ասաց Արմինե Բարսեղյանը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---