«Հարսնաքարի գործով» տուժող. Բոլորը հարվածում էին, կանգնած մարդ կամ բաժանող չի եղել 6 նոյեմբերի 2012 - 19:31 AMT PanARMENIAN.Net - Այսօր «Հարսնաքարի գործով» դատական նիստի ժամանակ ընդմիջումից հետո տուժող Արտակ Բայադյանը նորից հայտարարեց. «Ամենաքիչը տասնըհինգ հոգի էին, բոլորը, ում տեսել եմ, հարվածում էին: Կանգնած մարդ կամ բաժանող չի եղել: Ամեն ինչ պլանավորված էր»: Մեղադրյանլների պաշտպանները շարունակեցին հարցեր տալ: Ամբաստանյալ Արման Բաղդասարյանի պաշտպան Միհրան Պողոսյանը և ամբաստանյալ Արման Խաչատրյանի պաշտպան Ավագ Լալայանը հարցեր ուղղեցին իրենց պաշտպանյալներին ճանաչման ներկայացնելու քննչական գործողության ժամանակ տեսաձայնագրման, իրենց պաշտպանյալների հետ ներկայացված անձանց արտաքին տեսքի ու հագուկապի նմանության մասին: Արտակ Բայադյանը պատասխանեց, որ մյուսների մասին մանրամասներ չի հիշում, քանի որ մի հայացք է գցել ու ճանաչել ամբաստանյալներին: Այս դատական նիստի ժամանակ պաշտպանական կողմը միջնորդեց այսուհետ դատական նիստերն անցկացնել շաբաթական մեկ անգամ՝ իրենց պաշտպանյալների պաշտպանական իրավունքը լիարժեք իրագործելու նպատակով: Դատարանը նշեց, որ արդեն որոշում է կայացրել շաբաթական 2 դատական նիստ անցկացնելու մասին, սակայն չբացառեց, որ հետագայում այդ որոշումը կարող է վերանայվել: Նախորդ դատական նիստում սկսված, այսօր շարունակված տուժող Արտակ Բայադյանի հարցաքննությունը կշարունակվի նոյեմբերի 9-ին: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |