Սիրիայի ազատ բանակի մարտիկները կրակ են բացել Դամասկոսի նախագահական պալատի և «Մազզա» ռազմական օդանավակայանի վրա

Սիրիայի ազատ բանակի մարտիկները կրակ են բացել Դամասկոսի նախագահական պալատի և «Մազզա» ռազմական օդանավակայանի վրա

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 7-ի առավոտյան Սիրիայի ազատ բանակի մարտիկները կրակ են բացել Դամասկոսի նախագահական պալատի և «Մազզա» ռազմական օդանավակայանի և պետանվտանգության ծառայության շինություններից մեկի վրա, հաղորդում է «Ալ-Արաբիան»:

Այս գրոհների արդյունքների մասին հստակ տեղեկություններ առայժմ չկան, հայտնի է միայն, որ կրակել են, ամենայն հավանականությամբ, նռնականետերից, քանի որ համապատասխան շրջաններում լսելի են եղել պայթյուններ:

Բացի այդ Դամասկոսի կենտրոնական շրջաններից մեկում այդ ընթացքում սպանվել է 3, վիարավորվել` 12 մարդ:

Երկրի մյուս քաղաքներում, այդ թվում` Հալեպում ևս շարունակում են բուռն մարտերը, փոխանցում է lenta.ru-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---