«Հրապարակ». Րաֆֆի Հովհաննիսյանն ընտրությունների համար գումար չունի

«Հրապարակ».  Րաֆֆի Հովհաննիսյանն  ընտրությունների համար գումար չունի

PanARMENIAN.Net - «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահական ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ գումար չունի: Այս մասին գրում է «Հրապարակ»-ը: Նա որոշել է հանդես գալ մի նորամուծությամբ՝ ընտրագրավը հավաքագրել իր համախոհներից։

Կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը երեկ «Հրապարակ»-ի թղթակցին ասել է, որ դա նոր մշակույթ է, և այն պետք է տարածվի մեր երկրում. «Մենք ուզում ենք քաղաքացիները փայատեր դառնան ձևավորվող իշխանությանը և սիմվոլիկ ներդրում ունենան»,-ասել է նա։

«Սակայն մեզ տեղեկություններ հասան, որ այս «մշակույթը» կարող է չարդարացնել իրեն, քանի որ չի հավաքագրվում գումարը։ Երբ այս մասին հարցրինք խոսնակին, ասաց, թե դեռ չի մեկնարկել այդ գործընթացը, բայց պնդեց, որ այդպես էլ անելու են։ Մեր տեղեկություններով, «Ազատ դեմոկրատների» հետ գժտության պատճառներից մեկն էլ ֆինանսական տարաձայնություններն էին»,– ամփոփում է թերթը։

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---