Նավթը թանկանում է Չինաստանի կողմից պահանջարկի աճի սպասումների ֆոնին

Նավթը թանկանում է Չինաստանի կողմից պահանջարկի աճի սպասումների ֆոնին

PanARMENIAN.Net - Նավթի համաշխարհային գներն աճել են հինգշաբթի օրը Չինաստանում «սև ոսկու» դինամիկայի մասին Միջազգային էներգետիկ գործակալության և Sanford C. Bernstein&Co ընկերության կանխատեսումների հրապարակումից հետո, վկայումեն սակարկությունների տվյալները:

Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,52 դոլարով կամ 0,62 տոկոսով` մինչև մեկ բարելի համար 84,96 դոլար: Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթային խառնուրդի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքն ավելացել է 0,64 դոլարով կամ 0,6 տոկոսով` մինչև մեկ բարելի համար 107,46 դոլար:

Նավթի գինն աճում է ԱՄՆ պաշարների վերաբերյալ տվյալներից հետո, որոնց համաձայն մեծածախ պահեստներում հումքի պաշարներն աճել են 1,77 մլն բարելով` մինչև 374,8 մլն բարել:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---