Իսպանիայի թիմային առաջնությունում գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը ոչ ոքի է խաղացել

Իսպանիայի թիմային առաջնությունում գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը ոչ ոքի է խաղացել

PanARMENIAN.Net - Իսպանական «Լինեքս Մեյջիք» ակումբը, որտեղ հանդես են գալիս հայ գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը և Սամվել Տեր-Սահակյանը, շարունակում է վստահ հանդես գալ Իսպանիայի թիմային առաջնությունում:

Երրորդ տուրում Սարգսյանը կիսել է միավորներն Ալեքսանդր Շիմանովի հետ, իսկ Տեր-Սահակյանը պարտություն է կրել Ալեքսեյ Գոգանովից: Չնայած դրան, «Լինեքս Մեյջիքը» 3,5:2,5 հաշվով հաղթանակ է տարել «Ռեվերտե Ալբոխի» նկատմամբ և չորս միավորով բարձրացել երրորդ տեղը:

Առաջնությունը գլխավորում է «Սեստաո Նատուրգասը», որն ունի 6 միավոր: Չորրորդ տուրում «Լինեքս Մեյջիքը» կխաղա «Էկիգոմա Կախայի» հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---