59 պանիր արտադրողներ տուգանվել են 10,5 մլն դրամով

59 պանիր արտադրողներ տուգանվել են 10,5 մլն դրամով

PanARMENIAN.Net - ՀՀ գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը 2012թ. սեպտեմբեր-հոկտեմբերին տեսչական ստուգումներ է անցկացրել 59 տնտեսվարողների մոտ, որոնք զբաղվում են պանրի արտադրությամբ:

Ինչպես հայտնել է Պետծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը, արտադրողների հանդեպ կիրառվել է վարչական պատասխանտվություն 10,450 մլն դրամի չափով: Ըստ նրա, ստուգումներն անց են կացվել 84 պահանջ պարունակող հարցաթերթիկի հիման վրա: «Ստուգումների արդյունքում տնտեսվարողների մոտ հայտնաբերվել են սանիտարա-հիգիենիկ պահանջների, մակնշման, պիտանելիության ժամկետի խախտումներ»,-ասել է նա:

Մասնավորապես, 18 տնտեսվարողների գործունեությունը դադարեցվել է մասնակիորեն կամ ամբողջությամբ, շուկայից առգրավվել է 5,5 տոննա պանիր, քանի որ «Չանախ» տեսակի պանրում հայտնաբերվել է աղիքային ցուպիկ, որը վնասակար է առողջության համար: Ինչպես պարզաբանել է Բախչագուլյանը, այդ խնդիրը հիմնականում բնորոշ է փոքր ձեռնարկություններին, որոնք օրը 50-60 կգ պանիր են արտադրում, քանի որ, ի տարբերություն խոշոր ձեռնարկությունների, չեն կարող որակի չափանիշներ ներմուծել և հսկողություն սահմանել:

Պետծառայությունը մինչև տարեվերջ մտադիր է ստուգումներ անցկացնել 70 տնտեսվարողների մոտ մսի արտադրության ոլորտում:

Վարչապետը նշեց, որ իշխանությունները պարտավորվել են ապահովել սննդամթերքի որակն ու անվտանգությունը: «Մենք ներմուծում ենք մոնիտորինգի համակարգը, որպեսզի կարողանանք վերահսկել այդ ոլորտը, եթե խախտումներ հայտնաբերվեն, դրանք հասանելի կդառնան հանրությանը»,-ասել է նա

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---