Նոյեմբերի 8-ին բացվեց Իրկուտսկ-Երևան չվերթը

Նոյեմբերի 8-ին բացվեց Իրկուտսկ-Երևան չվերթը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 8-ին բացվել է Իրկուտսկ-Երևան կանոնավոր չվերթը: Չվերթները կատարելու է «Յակուտիա» ավիաընկերությունը, ուղևորներին կփոխադրի Boeing 737 800 ինքնաթիռը: Թռիչքը կկատարվի շաբաթական մեկ անգամ, հինգշաբթի օրերը:

Այժմ Իրկուտսկում կա 10-հազարանոց հայ համայնք: Շատերը կանոնավոր կերպով լինում են Հայաստանում և թռչում են Մոսկվայով: Ուղիղ չվերթի շնորհիվ նրանք Իրկուտսկից Երևան կհասնեն 6 ժամ 40 րոպեում:

Էկոնոմ-դասի տոմսի արժեքը մոտ 136,5 հազար դրամ է՝ 10,5 հազար ռուբլի, բիզնես-դասի տոմսի արժեքը մոտ 650 հազար դրամ է՝ 50 հազար ռուբլի:

Ըստ փորձագետների, Իրկուտսկից միշտ մի քիչ ավելի շատ ուղևորներ կթռչեն, քան Երևանից, գրում է «Բայկալ 24»-ը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---