ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է ընդունել Իրանի դեմ

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է ընդունել Իրանի դեմ

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ը պատժամիջոցների նոր փաթեթ է ընդունել Իրանի դեմ: Այդ մասին պաշտոնական մամլո հաղորդագրությունում հաղորդել է Պետդեպարտամենտի մամլո քարտուղար Վիկտորիա Նուլանդը:

Նշվում է, որ նոր պատժամիջոցները կտարածվեն այն անձանց և կազմակերպությունների վրա, որոնք մասնակցել են «մարդու իրավունքների խախտումներին և մամուլի ու ժողովների ազատության քաղաքացիների իրավունքների ոտնահարումներին»: Ցուցակի մեջ մտել է կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ռեզա Տանգիպուրը, ում գերատեսչությունը սահմանափակում է մտցնում ինտերնետից օգտվելու վրա, ինչպես նաև կիրառում «խլացման» տեխնոլոգիան Իրանում արբանյակային հեռուստատեսության նկատմամբ:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---