Ծանրորդ Աղասի Աղասյանը նվաճել է ուսաողների ԱԱ արծաթե մեդալ

Ծանրորդ Աղասի Աղասյանը նվաճել է ուսաողների ԱԱ արծաթե մեդալ

PanARMENIAN.Net - Էյլատում շարունակվում է ծանրամարտի ուսանողների աշխարհի առաջնությունը: Մինչև 85 կգ քաշային կարգում Աղասի Աղասյանը նվաճել է արծաթե մեդալ: Հայ ծանրորդը երկամարտի արդյունքում հավաքել է 350 կգ: Այս քաշային կարգում հաթող է դարձել Արտյոմ Ակուլովը (Ռուսաստան) 357 կգ արդյունքով:

Վահրամ Գևորգյանը, ով նույնպես հանդես է եկել այս քաշային կարգում, 340 կգ արդյունքով զբաղեցրել է 5-րդ տեղը:

Իրենց ակտիվում բրոնզե մեդալներ ունեն Սմբատ Մարգարյանը և Վանիկ Ավետիսյանը, իսկ Սամվել Գրիգորյանը նվաճել է արծաթե մեդալ:

Աշխարհի առաջնությունում հայ մարզիկներից հանդես կգան նաև Անդրանիկ Հովհաննիսյանը և Հայկ Հակոբյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---