Ռազմական փորձագետ. Շնորհիվ հայկական բանակի՝ Ադրբեջանի ագրեսիան խոսքից գործի չի անցնում

Ռազմական փորձագետ. Շնորհիվ հայկական բանակի՝ Ադրբեջանի ագրեսիան խոսքից գործի չի անցնում

PanARMENIAN.Net - Հայ-ադրբեջանական սահմանի դիտարկումները չպետք է կրեն ձևական բնույթ, և միջազգային կառույցները պետք է կարողանան զսպել ադրբեջանական ագրեսիան: Հայասատնը ունի այդ մեխանիզմը, և դա հայակական զինված ուժերն են: «Շնորհիվ հայկական բանակի՝ Ադրբեջանի ագրեսիան խոսքից գործի չի անցնում»,-ասօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:

Դավիթ Ջամալյանը կարծում է նաև, որ միջազգային կառույցները ևս պետք է ունենան զսպելու մեխանիզմներ և արդարացնեն իրենց հանդեպ հայկական կողմի վստահությունը:

Հիշեցնենք, որ Նոյեմբերի 7-ին հայ-ադրբեջանական շփման գծի Տավուշի մարզի Այգեպար գյուղի մերձակայքում տեղի ունեցավ սահմանային հերթական դիտարկումը: Նշենք նաև, ադրբեջանցիները սահմանի այս հատվածում ամենահաճախն են խախտում հրադարարի ռեժիմը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---