Վարդան Մինասյան. Արտյոմ Խաչատուրովը հնարավոր է փաստաթղթերի պատճառով չմիանա հավաքականին

Վարդան Մինասյան. Արտյոմ Խաչատուրովը հնարավոր է փաստաթղթերի պատճառով չմիանա հավաքականին

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը նշել է, որ չնայած պաշտոնական հրավերների առկայությանը, հնարավոր է, որ Մոլդովայի «Շերիֆի» պաշտպան Արտյոմ Խաչատուրովը փաստաթղթերի ձևակերպման մոլդովական գործընթացի հետ կապված չհասցնի ժամանել հավաքական: Ֆուտբոլիստը հրավեր է ստացել մասնակցելու Լիտվայի հետ կայանալիք ընկերական հանդիպմանը: Խաղը կկայանա նոյեմբերի 14-ին հանրապետական մարզադաշտում:

«Հնարավոր է նաև Յուրա Մովսիսյանի բացակայությունը, քանի որ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողի ակումբի պաշտոնական հավաստմամբ Մովսիսյանը վնասվածք ունի և գուցե չհասցնի վերականգնվել մինչև հավաքականի մարզական հավաքը»,- Մինասյանի խոսքերն է մեջբերում ՀՀՖ պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---