ԳԴՀ դեսպան. Հայաստանի և Գերմանիայի հարաբերությունների բարձր մակարդակը խոստումնալից է

ԳԴՀ դեսպան. Հայաստանի  և  Գերմանիայի  հարաբերությունների բարձր մակարդակը խոստումնալից է

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելի հետ։ Շնորհավորելով նորանշանակ դեսպանին դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել հայ–գերմանական հարաբերությունները և կարևորել երկու երկրների դեսպանությունների դերը այս հարցում։ Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվությանև հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Քաղաքային զարգացման համագործակցություն» ծրագրի շրջանակում Երևանի քաղաքապետարանը համագործակցում է Գերմանիայի Համբուրգ և Հալլե Զալլե քաղաքների հետ։ «Կարծում եմ՝ փոխգործակցության հեռանկարներ կան ինչպես համայնքային զարգացման, այնպես էլ կրթամշակութային, փորձի փոխանակման և շատ այլ ոլորտներում։ Ակնկալում ենք նաև Ձեր գործուն աջակցությունը՝ առկա համագործակցությունը գործնական հիմքերի վրա դնելու և ավելի ամրապնդելու հարցում»,– նշել է Երևանի քաղաքապետը։

Դեսպան Ռայներ Մորելը ևս ցանկություն է հայտնել համագործակցությունը տեսնել ավելի ընդգրկուն։ «Նկատենք նաև, որ Գերմանիայի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը խոստումնալից է և բազմակողմ ոլորտներ է ներառում: Քաղաքների միջև գործընկերությունը շատ արդյունավետ ձևաչափ է»,– նշել է Ռայներ Մորելը։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը իր լիազորությունների շրջանակում պատրաստ է աջակցել և ընդառաջել բոլոր այն ծրագրերին, որոնք կնպաստեն Երևանի և Գերմանիայի քաղաքների միջև երկկողմ կապերի ընդլայնմանը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---