The Rolling Stones-ը 7 տարվա լռությունից հետո հրապարակեց 2-րդ նոր երգը՝ “One More Shot”-ը (վիդեո)

The Rolling Stones-ը 7 տարվա լռությունից հետո հրապարակեց 2-րդ նոր երգը՝ “One More Shot”-ը

PanARMENIAN.Net - The Rolling Stones-ը հրապարակեց երկրորդ նոր երգը՝ “One More Shot”-ը: Այս և մյուս նոր երգը՝ “Doom And Gloom”-ը, որը թողարկվեց հոկտեմբերի 11-ին, կընդգրկվեն լեգենդար ռոք խմբի լավագույն հիթերի նոր ալբոմում: “One More Shot”-ն ու “Doom And Gloom”-ը ռոք խմբի երկու նոր երգերն են 7 տարվա լռությունից հետո:

The Rolling Stones-ի լավագույն հիթերի ալբոմը կոչվում է “GRRR!” և լույս կտեսնի այս տարվա նոյեմբերի 12-ին: Այն ընդգրկում է 50 երգ և կնշանավորի լեգենդար խմբի 50-ամյակը: Ալբոմին օժանդակելու համար The Rolling Stones-ը նոյեմբերից համերգային շրջագայության կմեկնի Մեծ Բրիտանիա և Միացյալ Նահանգներ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---