Մոսկվայում կայացել է հայ և ադրբեջանցի զինվորների մասին պատմող գեղարվեստական ֆիլմի շնորհանդեսը

Մոսկվայում կայացել է հայ և ադրբեջանցի զինվորների մասին պատմող գեղարվեստական ֆիլմի շնորհանդեսը

PanARMENIAN.Net - Նախօրեին Մոսկվայում` Ռուսաստանի Կինեմատոգրաֆիստների միության Կինոյի տանը, կայացել է «Ընդհատված երգը» գեղարվեստական ֆիլմի շնորհանդեսը: Ֆիլմն հայ և ադրբեջանցի զինվորների մասին է, ովքեր Ղարաբաղյան պատերազմի ընթացքում հայտնվել են փոսի մեջ, հաղորդում է ֆիլմի մամուլի ծառայությունը: Միջոցառմանը ներկա են եղել Ռուսաստանում հայկական և ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչներ, ինչպես նաև մակույթի և արվեստի ռուս գործիչներ:

Ֆիլմի ռեժիսոր Արիկ Մանուկյանը նշել է, որ «Ընդհատված երգը» ամեն մեկի մասին չէ, բայց բոլորի համար է: «Մենք չենք պաշտպանել հերոսներից և ոչ մեկին: Մենք պարզապես նրանց փոսն ենք նետել: Իսկ հետո հարաբերություններն իրենք են պարազել»,-հայտարարել է նա:

Ֆիլմի պրոդյուսեր Գոհար Գևորգյանը հիշատակել է ադրբեջանցի հանրահայտ երգչուհի Զեյնաբ Խանլարովայի վերջերս տված հարցազրույցը, որտեղ նա իր համակրանքն է արտահայտել Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու կապակցությամբ և ասել է, որ հնարավորությամ դեպքում ինքը ևս նույն կերպ կվարվեր: Գևորգյանը հռետորական հարց է բարձրացրել. «Հետաքրքիր է, արդյո±ք Խանլարովան կկացնահարեր նույն Ջիգարխանյանին կամ Օրբելյանին, եթե նման հնարավորություն ունենար»:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---