«Եվրատեսիլ 2013»-ում մասնակիցների ելույթի կարգը կորոշեն պրոդյուսերները, այլ ոչ թե վիճակահանությունը

«Եվրատեսիլ 2013»-ում մասնակիցների ելույթի կարգը կորոշեն պրոդյուսերները, այլ ոչ թե վիճակահանությունը

PanARMENIAN.Net - «Եվրատեսիլ 2013» երգի միջազգային մրցույթի մասնակիցների ելույթի կարգը, որը տեղի կունենա շվեդական Մալմ քաղաքում, կորոշվի շոուի պրոդյուսերների կողմից, այլ ոչ թե վիճակահանության միջոցով, հաղորդում է ՌԻԱ Նոովոստին:

Նման որոշում է կայացվել «Եվրատեսիլի» խորհրդակցական խմբի կողմից և ստացել Եվրոպական հեռարձակողների միության աջակցությունը:

«Մենք կարծում ենք, որ դա կօգնի շոուն ավելի տպավորիչ դարձնել և ընդգծել յուրաքանչյուր երգի, յուրաքանչյուր համար յուրահատկությունը: Եթե մենք ինքներս կառուցենք շոուն, ապա կարող ենք այն ավելի տրամաբանական դարձնել և հանդիսատեսին պահել լարվածության մեջ սկզբից մինչև վերջ»,- ասել է մրցույթի ներկայացուցիչը: Նա հավելել է, որ 2013-ին նոր կանոնները փորձ կլինեն Եվրոպական հեռարձակողների միության համար, իսկ Մալմում մրցույթից հետո կընդունվի վերջնական որոշում:

«Եվրատեսիլ 2013» մրցույթը տեղի կունենա Մալմում մայիսի 14-18-ը: Շվեդիան կընդունի մրցույթն արդեն 5-րդ անգամ, երկրին վերջին հաղթանակը բերել է երգչուհի Լորինը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---