Սկսվել է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր մասնաշենքի շինարարությունը

Սկսվել է  Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր մասնաշենքի շինարարությունը

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր մասնաշենքի շինարարությունը սկսվել է: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հաստատեց մասնաշենքի նախագիծը, և շինարարական աշխատանքները թանգարանի հիմնական շենքի արևմտյան և արևելյան թևերից արդեն մեկնարկել են: Նախագծի հեղինակը Սաշուր Քալաշյանն է, ով համահեղինակել է նաև Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնական շենքի նախագծերը»,- նշեց նա:

Դեմոյանի խոսքով` նոր մասնաշենքն ամբողջությամբ պատրաստ կլինի և կբացվի 2015թ. ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ: «Մասնաշենքի շինարարության ավարտից հետո այդ տարածքը և թանգարանի հիմնական տարածքը կօգտագործվեն հին և նոր արխիվային նյութերի ցուցադրության համար: Թանգարանի ցուցադրությունն ամբողջությամբ կփոխվի. մենք շատ մեծ քանակությամբ նոր նյութեր ունենք ցուցադրելու: Դրա վառ վկայությունն է այն, որ վերջին 4 տարիների ընթացքում թանգարանի արխիվում Հայոց Մեծ Եղեռնը փաստող նյութերի բնօրինակների թիվը կրկնապատկվել է»,- ընդգծեց Դեմոյանը` հավելելով, որ թանգարանի արխիվը պարբերաբար համալրվում է նոր նյութերով:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---