Հրատարակվել է Մեծ Եղեռնը վերապրածների վկայություններն ամփոփող եռահատորյակ

Հրատարակվել է Մեծ Եղեռնը վերապրածների վկայություններն ամփոփող եռահատորյակ

PanARMENIAN.Net - Լույս է տեսել Հայոց ցեղասպանությունը վերապրածների վկայություններն ամփոփող եռահատորյակ: Հրատարակությունը կրում է «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում: Վերապրածների վկայություններ» խորագիրը: Ժողովածուի մեջ ներկայացված են Հայոց ցեղասպանությունը վերապրածների վկայությունները, որոնք փաստացի բացահայտում են թուրքական իշխանությունների կողմից 1915թ. հայերի ոչնչացմանն ուղղված ծրագրերը:

Երեք հատորների հրատարակման համար օգտագործվել են Հայաստանի Ազգային արխիվի, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի արխիվներում պահվող բացառիկ լուսանկարները:

Առաջիկայում նախատեսվում է եռահատորը թարգմանել ռուսերեն, անգլերեն և թուրքերեն, ինչպես նաև ստեղծել Հայոց ցեղասպանության զոհերի վերաբերյալ արխիվային փաստաթղթերի և նյութերի էլեկտրոնային շտեմարան: Այս մասին գրում է «Ազատ օր» պարբերականը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---