«Ժողովուրդ». Նախագահականում քննարկել են ԲՀԿ-ի անհասկանալի պահվածքը

«Ժողովուրդ». Նախագահականում քննարկել են ԲՀԿ-ի անհասկանալի պահվածքը

PanARMENIAN.Net - «Ժողովուրդ»–ի տեղեկությունների համաձայն՝օրերս ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նախագահական նստավայրում քննարկել են իրենց կոալիցիոն նախկին գործընկերոջ՝ ԲՀԿ-ի անհասկանալի պահվածքը։ ԱԺ նախագահն այդ հանդիպման ընթացքում կրկնել է իր կարծիքը, որ ԲՀԿ-ն ամեն դեպքում կսատարի Սերժ Սարգսյանին, ինչին ի պատասխան՝ Սերժ Սարգսյանն ասել է, որ պետք է պատրաստ լինել իրադարձությունների ցանկացած զարգացման։

«Փորձեցինք տեղեկությունը ճշտել ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանից, ով ասաց. «Այդ հանդիպումները կարող են բազմաթիվ լինել։ Մեր սկզբունքը հետևյալն է. մենք հայտարարել ենք, որ եթե մեր ծրագիրը համահունչ է, կարող են համագործակցել մեզ հետ, որևէ խնդիր չունենք։ Հատուկ ԲՀԿ-ի հարց մենք չենք քննարկում»»,- գրում է «Ժողովուրդ»-ը։

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---